Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Կարիմ Բենզեման

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի հարձակվող Կարիմ Բենզեման պատրաստ կլինի մասնակցել «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղին։

«Բենզեման իրեն շատ լավ է զգում: Նա կմասնակցի «Ռայո Վալեկանոյի» դեմ հանդիպմանը,- ասել է Կառլո Անչելոտին ՉԼ-ի «Սելթիկի» դեմ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում։