Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի բոլոր մասնակիցները հայտնի են

Ավարտվեց ՉԼ-ի խմբային փուլի 6-րդ տուրը, որի արդյունքներով հայտնի են դարձել մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի բոլոր 16 մասնակիցները։

Խմբերից առաջին տեղով 1/8 եզրափակիչ են դուրս եկել «Նապոլին», «Պորտուն», «Բավարիան», «Տոտենհեմը», «Չելսին», «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և «Բենֆիկան»։

Երկրորդ տեղով փլեյ-օֆֆ են դուրս եկել «Լիվերպուլը», «Բրյուգեն», «Ինտերը», «Այնտրախտը», «Միլանը», «ՌԲ Լայպցիգը», Դորտմունդի «Բորուսիան» և ՊՍԺ-ն: