Յուրգեն Կլոպը պարգևատրվել է (VIDEO)

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ստացել է Լիվերպուլի բարձրագույն քաղաքացիական պարգևը (Freedom of the City), տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Արարողությունը կայացել է Լիվերպուլի քաղաքապետարանում, ներկա է եղել, նաև քաղաքապետ Ջոան Անդերսոնը:

Հիշեցնենք, որ Կլոպը 2016 թվականից է գլխավորում «Լիվերպուլը», որի հետ նվաճել է 7 տիտղոս՝ այդ թվում դառնալով նաև Անգլիայի չեմպիոն ու Չեմպիոնների Լիգայի հաղթող։