Հայտնի է հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Էնրիկե Կազեմիրոն ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

30-ամյա ֆուտբոլիստը հաղթել է երկրպագուների քվեարկության արդյունքում և ստացել ձայների 34 տոկոսը:

Բրազիլացին առաջ է անցել արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսից (31 տոկոս), անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդից (19 տոկոս) և պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոտից (16 տոկոս):