Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հայտնել է, որ դեմքի մաշկի քաղցկեղ է ունեցել: Հիվանդությունը նրա մոտ հայտնաբերվել է 2021 թվականին։
«Ես դեմքի մաշկի քաղցկեղ ունեի և բուժման համար պահանջվեց 3 վիրահատություն», – գրել է գերմանացի դարպասապահն Ինստագրամում:
Հիշեցնենք, որ այս օրերին Նոյերը վերականգնվում է ուսի վնասվածքից։ Գերմանացին «Բավարիայում» խաղում է 2011 թվականից: