Լոնդոնի «Թոթենհեմի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը խոսել է իր հայրենակից, Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:
«Ես հույս ունեի, որ նրան կրկին կտեսնեմ հավաքականում: Պոլը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմի համար:
Իհարկե, նրա բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար: Մարզիչը կանգնած է ծանր երկընտրանքի առջև: Երբ պատրաստվում ես մրցաշարին, պետք է վստահ լինես ընտրված ֆուտբոլիստների վրա»,- Լյորիսի խոսքը մեջբերում է L’Equipe-ը: