Խուլիան Ալվարեսը խոսել է Էրլինգ Հոլանդի մասին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը խոսել է Էրլինգ Հոլանդի մասին։

«Ինձ համար մեծ պատիվ է խաղալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի կողքին: Հոլանդը մեզ համար կարևոր է, մենք երկուսս էլ երիտասարդ ենք, բայց երկուսս էլ կարող ենք իրարից ինչ որ բաներ սովորել։

Ես և Հոլանդը շատ տարբեր ֆուտբոլիստներ ենք»,- Ալվարեսի խոսքերը մեջբերում է AS-ը: