Իտալացի լրագրող. «Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային ինտելեկտը հսկայական է»

Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Բիասինը բարձր է գնահատել Միլանի «Ինտերի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղային որակները:

«Նախորդ տարի «Ինտերի» փոխարինող կազմի ֆուտբոլիստները մեկնարկային կազմի հավակնորդներ չէին, բայց այս տարի շատ թոփ մակարդակի ֆուտբոլիստներ են ժամանել:

Օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանը, ով առանցքային ֆուտբոլիստ էր «Ռոմայում» և նրա ֆուտբոլային ինտելեկտը հսկայական է»,- ասել է լրագրողը:

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխն «Ինտերի» կազմում մասնակցել է 15 խաղի, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: