«Չելսին» հրաժարագին է սահմանել Հաքիմ Զիեշի համար

«Չելսին» բարձրացրել է կիսապաշտպան Հաքիմ Զիեշի տրանսֆերային գինը, ով ցանկանում է ձմռանը հեռանալ թիմից։ Ըստ Mail Sport-ի՝ «ազնվականները» պատրաստ են բաց թողնել մարոկկացուն 15 միլիոն եվրոյի դիմաց:

Այս պահին «Միլանը» շարունակում է մնալ Զիեշի հետ պայմանագիր կնքելու միակ հավակնորդը։

Ակումբները ձմռանը կքննարկեն հնարավոր վարձակալության տարբերակը՝ տրանսֆերը գնելու հնարավորությամբ: