Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Բավարիան» երեկ սեփական հարկի տակ հաղթեց «Ինտերին»՝ 2:0 հաշվով: «Բավարիան» մրցաշարի այս փուլում անցկացրած 6 խաղում տարավ 6 հաղթանակ։
Այսպիսով՝ «Բավարիան» դարձավ միակ ակումբը, որը ՉԼ-ի պատմության մեջ երեք անգամ հասել է այս արդյունքին՝ 2019/20 և 2021/22 մրցաշրջաններում և միակ թիմը, որը երկու տարի անընդմեջ խմբային մրցաշարի վեցական խաղերում միավորներ չի կորցնում։
Նախկինում Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի բոլոր խաղերում հաղթանակներ են տարել՝ «Միլանը» 1992/93 մրցաշրջանում, ՊՍԺ-ն՝ 1994/95 մրցաշրջանում, «Սպարտակը»՝ 1995/96 մրցաշրջանում, «Բարսելոնան»՝ 2002/03 մրցաշրջանում, «Ռեալը»՝ 2011/12 և 2014/15, «Այաքսը»՝ 2021/22 և «Լիվերպուլը»՝ 2021/22 մրցաշրջաններում։