«Ինտերի» հարձակվողը վնասվածք է ստացել

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վնասվածք է ստացել։ Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Բելգիացի ֆուտբոլիստի մոտ ձախ ազդրի մկանային խնդիր է առաջ եկել։ Մի քանի օր հետո ֆուտբոլիստը կրկին պետք է հետազոտվի, որից հետո պարզ կդառնա վնասվածքի լրջությունը:

Ռոմելու Լուկակուն մասնակցել է «Ինտերի» վերջին երկու հանդիպումներին, նախկինում ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մոտ երկու ամիս առաջ։

Նշենք, որ 2022թ.-ի Աշխարհի առաջնության մեկնարկին երեք շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել, ֆուտբոլիստը հույս ունի ապաքինվել և մասնակցել մրցաշարին: