Բենժամին Պավարը դժգոհ է պահեստայինների նստարանին մնալուց

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը հիասթափվել է իր թիմի վերջին երկու հանդիպումներում պահեստայինների նստարանին նստելուց։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է գերմանացի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը դժգոհության պատճառը նաև այն է, որ գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը չի բացատրել իրեն պահեստայինների նստարանին թողնելու իր որոշումը։

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Բարսելոնայի» հետ խաղում Պավարը փոխարինման դուրս եկավ խաղադաշտ 67-րդ րոպեին և վերջում կարողացավ գոլի հեղինակ դառնալ։