Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսսիի գործակալը խոսել է, թե արդյոք ֆուտբոլիստը հնարավոր է հունվարին լքի ակումբը:
«Հունվարին հեռանալու մասին լուրերը կեղծ են։ Նա երջանիկ է «Բարսելոնայում»: Ամռանը նա որոշեց տեղափոխվել այստեղ, թեև այլ տարբերակներ ուներ»,- գործակալի խոսքերը մեջբերում է goal-ը: