Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում կմրցի «Վիկտորիա Պլզենի» դեմ:
Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը որոշել է այդ խաղում հանգստի իրավունք տալ թիմի լեհ հարձակվող՝ Ռոբերտ Լևանդովսկուն, հայտնում է MD-ն:
Նշենք, որ «Բարսելոնան» արդեն դուրս է մնացել ՉԼ-ի խմբային փուլից: