Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Ժիրոնայի» դեմ խաղի մասին, որը ավարտվել է 1:1 հաշվով:
«Ես չեմ սիրում խոսել այս բաների մասին, բայց այսօր կխոսեմ: Ասենսիոն ձեռքով չդիպավ գնդակին: Ես խոսեցի նրա հետ։
Նրա ձախ ձեռքը տարօրինակ դիրքում էր, և եթե նա ձեռքով դիպչեր գնդակին, կարող էին կասկածներ առաջանալ։ Բայց նա չարեց: Մրցավարները 11 մետրանոց են հորինել»,- մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը: