«Միլանը»` պատմական ռեկորդի շեմին

Ինչպես տեղեկացնում է Milannews-ը, «Միլանին» մնացել է անցկացնելու ևս երկու արտագնա հանդիպում, դրանք կլինեն «Տորինոյի» և «Կրեմոնեզեի» հետ հանդիպումները, և եթե Ստեֆանո Պիոլիի թիմը չպարտվեն դրանցում, ապա նրանք կկարողանան կրկնել 1992 թվականի եզակի ռեկորդը:

«Միլանի» հետ դա տեղի է ունեցել միայն մեկ անգամ՝ միայն 1992 թվականին, երբ թիմը գլխավորում էր Ֆաբիո Կապելոն։ Այդ շարքը, սակայն, իրականում տևեց ավելի քան երկու տարի՝ 1991 թվականի սեպտեմբերից մինչև 1993 թվականի հոկտեմբեր։

Վերջին անգամ «Միլանը» արտագնա խաղում պարտվել է 2021 թվականի նոյեմբերի 20-ին, այն ժամանակ 3:4 հաշվով զիճեց «Ֆիորենտինային»: