Ջենարո Գատուզո. ««Բարսելոնան» դուրս է մնացել ՉԼ-ից, չգիտեմ, թե դա ինչպես կանդրադառնա նրանց վրա»

Իսպանական «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է Իսպանիայի առաջնությունում կատալոնական «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպման մասին։ 

««Բարսելոնան» դուրս է մնացել Չեմպիոնների Լիգայից: Չգիտեմ, թե դա ինչպես կանդրադառնա նրանց վրա։ Չեմ մտածում այդ մասին, քանի որ ես ինքս շատ հարցեր ունեմ իմ թիմի վերաբերյալ։

Բայց ուզում եմ նշել, որ կա երկու «Բարսելոնա»: Լա Լիգայում «կատալոնացիները» շատ գոլեր են խփել և հիանալի խաղ են ցուցադրում»,- մարզչի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։