Կառլո Անչելոտտին խոսել է «Բարսելոնայի» հետ մրցակցության մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարծում է, որ չարժե թերագնահատել կատալոնական «Բարսելոնային» և ակումբը մինչև վերջ պայքարելու է Լա Լիգայում չեմպիոնության համար:

«Ես չգիտեմ՝ արդյոք «Բարսելոնայի» վրա կազդի՞ Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը, բայց նրանք մինչև վերջ պայքարելու են Լա Լիգայում չեմպիոնության համար:

Դա անվիճելի փաստ է: Մրցաշրջանի ընթացքում պատահում են վայրիվերումներ»,- մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

11 տուրերից հետո «Ռեալը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» 28 միավորով 2-րդն է: