Անդրես Ինյեստան նշել է ԱԱ-2022-ի ֆավորիտներին

Լեգենդար իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ասել է, թե ում է համարում Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության ֆավորիտ:

«Արգենտինայի ընտրանին Աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտն է: Նրանք հրաշալի թիմ ունեն, որտեղ խաղում են ինչպես փորձառու,ֆուտբոլիստներ այնպես էլ երիտասարդներ:

Լեո Մեսսիի համար սա կարևոր պահ է Նա գերմոտիվացված է:

Հաղթանակի հավակնում են, նաև Բրազիլիան, Իսպանիան, Ֆրանսիան: Եթե Լեոն հաղթի Աշխարհի առաջնությունը՝ ուրախ կլինեմ նրա համար»,- ասել է Անդրեսը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: