«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է գտել Կրիշտիանու Ռոնալդուին

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը կարող է փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին հայտնում է Marca-ն:

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը հետաքրքրված է Շիկի ծառայություններով և կարող է պայմանագիր կնքել նրա հետ, եթե Ռոնալդուն հեռանա թիմից։

Ֆուտբոլիստի պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։

Շիկի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։