CHAMPIONS LEAGUE. Հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Պորտուգալական «Պորտուի» իրանցի հարձակվող Մեհդի Տարեմին ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Բելգիական «Բրյուգեի» դեմ խմբային փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում 30-ամյա ֆուտբոլիստը դուբլ էր ձևակերպել, իսկ պորտուգալական ակումբը հաղթել էր 4-0 հաշվով:

Մրցանակը հավակնում էին ստանալ, նաև ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, Լիսաբոնի «Բենֆիկայի» պորտուգալացի կիսապաշտպան Ռաֆա Սիլվան ու իտալական «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեն: