Յուսուֆ Մուկոկոն կարող է տեղափոխվել Անգլիա

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆ Մուկոկոն ամռանը կարող է հայտնվել «Լիվերպուլում»:

Յուրգեն Կլոպի թիմը առաջատար է գերմանացի հարձակվողի համար պայքարում, հայտնում է Liverpool Echo-ն:

«Լիվերպուլը» կարծում է, որ Մուկոկոն կատարյալ է այն խաղաոճի համար, որը թիմում դնում է գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։