«Չելսին» պատրաստվում է թոփ տրանսֆեր իրականացնել

«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն «Չելսիի» տրանսֆերային թիրախն է:

Հեղինակավոր լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է 24-ամյա ֆրանսիացու՝ Լոնդոն հնարավոր տեղափոխության հետ կապված իրավիճակի մասին։

«Ես գիտեմ, որ «Չելսիի» երկրպագուները ցանկանում են լսել Քրիստոֆեր Նկունկուի մասին լուրերը, բայց իրավիճակը մնում է նույնը:

Հաջորդ քայլը պետք է լինի գործարքը ավարտող պայմանագրերի ստորագրումը։ «Չելսին» աշխատում է դրա ուղղությամբ»,- Ֆաբրիցիո Ռոմանոի խոսքերը մեջբերում է The Sun-ը: