«Միլանը» որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի ապագայի հետ կապված

Իտալական «Միլանը» որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ կապված։ Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրային, «ռոսոներիների» ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը 57-ամյա իտալացի մասնագետի հետ։

Լրագրողի տեղեկություններով, Պիոլիին պայմանագիր կառաջարկվի մինչև 2024 թվականը, մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Ստեֆանոն թիմի գլխավոր մարզիչն է 2019 թվականից։ Նրա գլխավորությամբ միլանցիները նախորդ մրցաշրջանում նվաճեցին Սկուդետտոն։