Գվարդիոլա. «Ավելի շատ հավատում եմ «Լիվերպուլին», քան Յուրգեն Կլոպին»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, արձագանքել է Յուրգեն Կլոպի այն խոսքերին, որ «Լիվերպուլը» դուրս է մնացել Պրեմիեր լիգայի առաջին հորիզոնականի համար պայքարից։

«Շատ հանդիպումներ չեն անցկացվել, դեռ առջեւում Աշխարհի Առաջնությունն է, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի և գավաթների հանդիպումները։ Ես այնպիսի զգացում ունեմ, որ ավելի շատ հավատում եմ «Լիվերպուլին», քան Յուրգեն Կլոպին»,- մարզչի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։