Հայտնի են դարձել Globe Soccer Awards-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Հայտնի են դարձել Globe Soccer Awards-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներն են Կարիմ Բենզեման, Տիբո Կուրտուան, Վինիսիուսը, Լուկա Մոդրիչը (բոլորը՝ «Ռեալ»), Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Կևին Դե Բրույնեն, Էրլինգ Հոլանդը, Ֆիլ Ֆոդենը, Ժոաու Կանսելուն, Ռիյադ Մահրեզը (բոլորը՝ «Մանչեսթեր Սիթի»),Կրիշտիանու Ռոնալդուն, Կազեմիրոն ( երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Լիոնել Մեսսին, Կիլիան Մբապպեն, Նեյմարը (բոլորը՝ ՊՍԺ), Սեբաստյեն Ալերը («Բորուսիա Դորտմունդ»), Չիրո Իմմոբիլեն («Լացիո»),, Հարի Քեյնը, Հյուն Մին Սոնը (երկուսն էլ՝ «Թոթենհեմ»), Ջոշուա Կիմիխը, Սադիո Մանեն (երկուսն էլ՝ «Բավարիա»), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Մոհամեդ Սալահը, Լուիս Դիասը (բոլորը՝ «Լիվերպուլ») և Քրիստոֆեր Նկունկուն («Լայպցիգ»):

Մրցանակաբաշխությունը կկայանա նոյեմբերի 17-ին Դուբայում։