Թյերի Անրի՝ Կրիշտիանու Ռոնալդուի արարքի մասին. «Այժմ անցյալով ապրել չի կարելի, պետք է քննարկել այն ինչ նա անում է հիմա»

Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվող Թյերի Անրին նույնպես անրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արարքին Պրեմիեր Լիգայի Լոնդոնի «Թոթենհեմի» դեմ խաղի վերջնամասում (2:0)։

«Ռոնալդուն թիմի մի մասն է, և պետք է լուծել այս հարցը: Թեև տեն Հագին կարելի է հասկանալ, բայց նա աշխատում է թիմի, ոչ թե Կրիշտիանուի համար:

Իհարկե, քչերն են հասել այն ամենին, ինչ Ռոնին, սակայն այժմ անցյալով ապրել չի կարելի: Պետք է քննարկել այն ինչ նա անում է հիմա»,- ասել է Անրին։

Հիշեցնենք, որ երեկ կայացած խաղում Ռոնալդուն կրկին մնացել էր պահեստայինների նստարանին։

Հանդիպման վերջում Կրիշտիանուն, չսպասելով եզրափակիչ սուլիչին, ինքնակամ լքեց պահեստայինների նստարանը, թեև դեռ հնարավորություն ուներ խաղադաշտ դուրս գալու։