Էրիկ տեն Հագը՝ Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքի մասին. «Ես դրան ուշադրություն չեմ դարձնում, ուզում եմ կենտրոնանալ թիմի վրա»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը արձագանքել է «Թոթենհեմի» դեմ Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի տնային խաղում (2-0) թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքին:

«Ես տեսա, որ Ռոնալդուն հեռացավ պահեստայինների նստարանից, բայց չխոսեցի նրա հետ այդ մասին։

Ես դրան ուշադրություն չեմ դարձնում, ուզում եմ կենտրոնանալ թիմի վրա»,- ասել է մարզիչը Amazon Prime-ին։