Ալան Շիրերը՝ Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքի մասին. «Պետք է ավելի լայն դիտարկել այս հարցը, չնայած, ես հասկանում եմ Ռոնալդուի էմոցիաները»

«Նյուքասլի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքի մասին։

Հիշեցնենք, որ երեկ կայացած խաղում Ռոնալդուն կրկին մնացել էր պահեստայինների նստարանին։

Հանդիպման վերջում Կրիշտիանուն, չսպասելով եզրափակիչ սուլիչին, ինքնակամ լքեց պահեստայինների նստարանը, թեև դեռ հնարավորություն ուներ խաղադաշտ դուրս գալու։

«Պետք է ավելի լայն դիտարկել այս հարցը, չնայած, ես հասկանում եմ Ռոնալդուի էմոցիաները։ Նա մնացել էր պահեստայինների նստարանին, բայց չէ որ թիմն իսկապես լավ է խաղացել։

Դժվար իրավիճակ է Տեն Հագի համար։ Նա պետք է բացատրի իր դիրքորոշումն այս հարցի հետ կապված։ Խոսքը գնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի մասին»,- Շիրերի խոսքն է մեջբերում BT Sports-ը։