«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը չի ցանկանում լքել ակումբը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոտը չի ցանկանում լքել ակումբը, չնայած կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով, այդ մասին հաղորդում է Manchester Evening News-ը:

Հարկ է նշել, որ Դալոտը նախորդ մրցաշրջանում տեղ էր զբաղեցրել «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում։

Թիմի Էրիկ տեն Հագի գլխավորությամբ պորտուգալացին շարունակում է տեղ զբաղեցնել թիմի մեկնարկային կազմում։