«Լիվերպուլը» որոշում է կայացրել Ռոբերտո Ֆիրմինոյի ապագայի վերաբերյալ

«Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, ամենայն հավանականությամբ, կմնա ակումբում:

Todofichajes-ի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբի ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը 31-ամյա ֆուտբոլիստի հետ։

Այսպիսով, Ֆիրմինոյի տեղափոխությունը Մադրիդի «Ատլետիկո» դժվար թե կայանա։ «Ատլետիկոն» պատրաստ էր պայմանագիր կնքել բրազիլացու հետ, սակայն ֆուտբոլիստի և «Լիվերպուլի» ղեկավարության առաջիկա հանդիպումը գլխիվայր շուռ տվեց իրավիճակը։