Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Ինտերի» կիսապաշտպանի համար

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան հայտնվել է Իսպանական երկու թոփ ակումբների ուշադրության կենտրոնում:

Աղբյուրի համաձայն 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցում հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան»։ Բարելլայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Ինտերի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: