Անգլիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը բաց կթողնի Աշխարհի առաջնությունը

Անգլիայի հավաքականի ու Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը չի մասնակցի Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը, գրում է Daily Mail-ը:

22-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Միլանի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում (3-0): Նա չի խաղա 8 շաբաթ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ը մեկնարկելու է նոյեմբերի 20-ին: Անգլիայի հավաքականն ընդգրկված է B խմբում, որտեղ մրցակիցներն են Իրանը, ԱՄՆ-ը և Ուելսը: