ՊՍԺ-ն և «Արսենալը» կպայքարեն «Լացիոյի» ֆուտբոլիստի համար

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը շուտով կարող է հեռանալ իտալական ակումբից։

27-ամյա ֆուտբոլիստով ներկայումս հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Արսենալը», հայտնում է Fichajes-ը:

Կիսապաշտպանի գործող պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամռանը: