Ֆերլան Մենդի. ««Ռեալը» ցանկանում է հաղթել «Բարսելոնային»»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին խոսել է Լա լիգայի 9-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ առաջիկա հանդիպման մասին:

«Մենք ցանկանում ենք հաղթել «Էլ Կլասիկոյում», ուստի կտանք ամեն ինչ, որպեսզի հաղթենք: Սա յուրահատուկ խաղ է, քանի որ մենք գիտենք, որ երկու թիմերի միջև ուժեղ մրցակցություն կա», – Մենդիի խոսքերը մեջբերում է goal-ը: