Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան կարող է շարունակել «Բարսելոնայում»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։

The Sun-ը հայտնում է, որ պորտուգալացին դժգոհ է թիմում տիրող իրավիճակից և «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունից։

36-ամյա Կրիշը արդեն ասել է իր գործակալ Ժորժե Մենդեշին, որ նա պետք է նոր թիմ փնտրի, եթե իրավիճակը չփոխվի։

Մենդեշը լավ փոխհարաբերությունների մեջ է «Բարսելոնայի» ներկայիս ղեկավարության հետ։