Յուլիան Նագելսմանը հայտնել է. որ թիմի առացքային ֆուտբոլիստը բաց կթողնի «Ֆրայբուրգի» դեմ խաղը

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը, Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի «Ֆրայբուրգի» դեմ կայանալիք խաղից առաջ, հայտարարել է, որ թիմի դարպասապահ Մանուել Նոյերը բաց կթողնի հանդիպումը:

«Նոյերը չի մասնակցի առաջիկա խաղին: Նա առաջվա պես ցավեր ունի ուսի շրջանում: Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ կապաքինվի:

Մուսիալան էլ շուտով կվերսկսի մարզումները: Մենք տրամադրված ենք հաղթելու»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ին:

«Բավարիա» – «Ֆրայբուրգ» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում: