Transfermarkt-ը կազմել է 21-րդ դարում տրանսֆերների վրա ամենաշատ գումար ծախսած գլխավոր մարզիչների վարկանիշային աղյուսակը

Transfermarkt-ը կազմել է 21-րդ դարում ակումբներում տրանսֆերների վրա ամենաշատ գումար ծախսած գլխավոր մարզիչների վարկանիշային աղյուսակը։

Վարկանիշի առաջատարը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն է ով ՝ այժմ մարզում է «Ռոման»։

Մոուրինյոն 21-րդ դարում իր թիմերի համար ձեռք է բերել 104 ֆուտբոլիստի, որոնց վրա ակումբներն ընդհանուր առմամբ ծախսել են 1,72 միլիարդ եվրո։

Մոուրինյոյին հաջորդում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ով՝ 67 ֆուտբոլիստի համար վճարել է 1,6 միլիարդ եվրո։

Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կարլո Անչելոտտին՝ 1,35 միլիարդ եվրո արժողությամբ 84 գնումներով։

Լավագույն 10-յակում են նաև Մանուել Պելեգրինին (90 ֆուտբոլիստ, 1,16 միլիարդ եվրո), Մասիմիլիանո Ալեգրին (96 ֆուտբոլիստ, 1,08 միլիարդ եվրո), Դիեգո Սիմեոնեն (69 ֆուտբոլիստ, 1,04 միլիարդ եվրո), Անտոնիո Կոնտեն (84 ֆուտբոլիստ), 967 միլիոն եվրո: , Էռնեստո Վալվերդեն (53 ֆուտբոլիստ, 855 մլն եվրո), Արսեն Վենգեր (79 ֆուտբոլիստ, 850 մլն եվրո) և Ունայ Էմերին (74 ֆուտբոլիստ, 847 մլն եվրո)։