Կարիմ Բենզեման կարող է տեղափոխվել ԱՊԼ

Մադրիդի «Ռեալի»առաջատար  Կարիմ Բենզեման կարող է միանալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» գրում է el Nacional-ը:

Կարիմը ցանկանում է դիտարկել կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակը, սակայն կարող է վերջիվերջո, նաև մնալ «Ռեալում»:

Բենզեմայի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 9 խաղի, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Transfermarkt-ը 30 միլիոն եվրո է գնահատում ֆրանսիացու տրանսֆերային արժեքը: