ՊՍԺ-ն ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալի» երիտասարդ տաղանդին

Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալի» տաղանդավոր պաշտպան Ռաֆա Մարինին:

Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, փարիզցիները կարծում են, որ «Արքայական ակումբը» վատնում է ֆուտբոլիստի տաղանդը՝ նրան ընդհանրապես խաղադաշտ դուրս չթողնելով։

Այնուամենայնիվ, Մադրիդի «Ռեալը» վճռական է տրամադրված, և չի ցանկանում վաճառել Մարինին: