Կիլիան Մբապպեն կորցնում է ՊՍԺ-ի ֆուտբոլիստների աջակցությունը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն վատացրել է հարաբերությունները ոչ միայն ակումբի ղեկավարության, այլև նաև ֆուտբոլիստնների հետ, հայտնում է L’Équipe-ը:

Փարիզյան թիմի որոշ ֆուտբոլիստններ դժգոհ են Մբապպեի պահվածքից և կարգավիճակից, որը նա ձեռք է բերել պայմանագրի երկարաձգման իրավիճակում։ Նշվում է նաև ֆուտբոլիստի փոփոխական տրամադրությունը՝ նա կարող է մարզման գալ ժպիտով ու կատակով, իսկ հաջորդ օրը աչքը չբարձրացնի և ոչ մի բառ չասի։