«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն կարող է տեղափոխվել Լա Լիգա՝ գրում է իսպանական մամուլը: Աղբյուրի տեղեկություններով՝ Ջեկոյի ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիան»:
Նշվում է, որ «Ինտերը» դեմ չէ վաճառել բոսնիացի ռմբարկուին, իսկ բանակցային գործընացը կսկսվի հունվարին:
Ընթացիկ մրցաշրջանում Ջեկոն մասնակցել է 12 հանդիպման, խփել 4 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում: