Խուլեն Լոպետեգին հրաժարվել է գլխավորել անգլիական ակումբ

Խուլեն Լոպետեգին հրաժարվել է գլխավորել անգլիական «Վուլվերհեմփթոնը», հայտնում է լրագրող Գիլեմ Բալագեն։

Լոպետեգիի հայրը առողջական խնդիրներ ունի, ինչն ազդել է մասնագետի որոշման վրա՝ Վուլվերհեմփթոնի հետ բանակցությունների ժամանակ։

«Վուլվերհեմփթոնը» 6 միավորով 18-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։ Հոկտեմբերի 2-ին ակումբը պաշտոնանկ արեց Բրունո Լագեին, ով թիմի գլխավոր մարզիչն էր 2021 թվականի հուլիսից։