Յուրի Թիլմենսը կարող է տեղափոխվել Իսպանիա

«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Թիլմենսը կարող է կարիերան շարունակել Կատալոնական «Բարսելոնայում», հայտնում է Fichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ 25-ամյա բելգիացին հավակնում է «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբը ակնկալում է, որ ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք կբերի 2023 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Թիլմենսը 9 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: