Էրիկ Գարսիան Չավիին համեմատում է Գվարդիոլայի և Լուիս Էնրիկեի հետ

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիին համեմատել է այլ հաջողակ մասնագետների հետ։

«Չավին Գվարդիոլայի և Էնրիկեի խառնուրդն է: Նրանց գաղափարները շատ նման են: Յուրաքանչյուրն ունի իր նրբությունները, բայց երեքն էլ հավասարապես տարված են գնդակը հավաքելու և պարտությունից անմիջապես հետո պրեսինգ անելով»,- ասել է ֆուտբոլիստը մամուլի ասուլիսում: