Հարի Քեյնը «Բավարիա» հնարավոր տեղափոխության մասին. «Ես կենտրոնացած եմ «Թոթենհեմում» խաղալու վրա»

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնն արձագանքել է «Բավարիա» հնարավոր տեղափոխության մասին լուրերին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենյան ակումբը ցանկանում է ձեռք բերել հարձակվողին հաջորդ ամառ և խնդրել է նրան չերկարաձգել պայմանագիրը «Թոթենհեմի» հետ։

«Ես կենտրոնացած եմ «Թոթենհեմում» խաղալու վրա. Ես փորձում եմ որքան հնարավոր է մեծ օգուտ բերել այս հիանալի ակումբին:

Ամբողջ ուշադրությունս կենտրոնացած է «Թոթենհեմի» և այս թիմի կազմում հաղթանակների հասնելու ցանկության վրա»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Fooball.london-ը։