Գաբրիել Մարտինելլի. «Իհարկե, ցանկանում եմ մնալ «Արսենալում»»

Լոնդոնի «Արսենալի» բրազիլացի կիսապաշտպան Գաբրիել Մարտինելլին հայտարարել է, որ չի ցանկանում լքել թիմը:

«Իհարկե, ցանկանում եմ մնալ «Արսենալում»: Մենք քննարկում ենք նոր պայմանագիր կնքելու հնարավորությունը, այնպես որ, տեսնենք, թե ինչ կլինի:

Բայց, իհարկե, ես ցանկանում եմ մնալ «Արսենալում»»,- 21-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Մարտինելլին «Արսենալում» ընթացիկ մրցաշրջանում լոնդոնցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 11 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: