Հայ մարզիչները այցելել են Մադրիդի «Ռեալի» մարզաբազա (լուսանկար)

ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակիցները՝ ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, մեկնել են Մադրիդ՝ անցկացնելու դասընթացի հերթական՝ արտագնա մոդուլը, հայտնում է ՀՖֆ մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 10-ին դասընթացի մասնակիցներն այցելել են Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, հանդիպել իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսի հետ, ծանոթացել ակումբի ենթակառուցվածքներին և մարզումային գործընթացի հետ կապված մանրամասների:

Հայ մարզիչներին ուղեկցում էին Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն և ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսը:

Առաջիկա օրերին սպասվում են նոր հանդիպումներ և այցելություններ։

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայություն