«Մանչեսթեր Սիթին» ռեկորդ է սահմանել

Հոկտեմբերի 8-ին «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի խաղում հաղթեց «Սաութհեմփթոնին» (4:0):

«Մանչեսթեր Սիթին» դարձել է պատմության մեջ առաջին թիմը, որը Պրեմիեր Լիգայի հինգ անընդմեջ տնային հանդիպումներում առնվազն 4 գոլ է խփել։

«Սաութհեմփթոնին» հաղթելուց առաջ Խոսեպ Գվարդիոլայի թիմը «Էթիհադում» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (6:3), «Նոթինգհեմ Ֆորեսթին» (6:0), «Քրիսթալ Փելասին» (4:2) և «Բորնմութին» (4:0):