Կակա. «2019 թվականին Նեյմարը ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա»»

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Կական ասել է, որ 2019 թվականին բրազիլացի հարձակվող Նեյմարը ցանկացել է հեռանալ ֆրանսիական ՊՍԺ-ից ու վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»:

«Ես ու Նեյմարը մոտ ընկերներ ենք: Մենք շատ ենք զրուցում և ես գիտեի, որ 2019 թվականին նա ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա»:

Այնուամենայնիվ, հիմա նա երջանիկ է»,- Կակայի խոսքը մեջբերում է beIN Sports-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է ֆրանսիական Լիգա 1-ի 10 խաղի, խփել 8 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: